Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են «Mercedes-Maybach» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Mercedes-Maybach»-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։


Բաց մի թողեք
Խիստ լարված իրավիճակ ԱԺ-ում, Նարեկ Կարապետյանի թույլ պահվածքը․ Տեսանյութ
Գառնիկ Դանիելյանը նոր կարգավիճակ ունի
Հայկական ո՞ր եկեղեցին է վերականգնվում Թուրքիայում. Լուսանկար