15/05/2026

EU – Armenia

Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի:

Վերանվանումն ուժի մեջ կմտնի հուլիսի 9-ին, հաղորդել է Reuters-ը:

Ֆլորիդայում է գտնվում Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրը, որտեղ նա հանդիպումներ է ունենում աշխարհի առաջնորդների հետ:

Ավելի վաղ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտն էր անվանակոչվել Թրամփի անունով, իսկ Վաշինգտոնում գտնվող Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոնը վերանվանվել է Դոնալդ Ջ. Թրամփ-Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոն:

Սպիտակ տունը նաև հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի համար երկու նոր «Թրամփ» դասի ռազմանավեր կառուցելու մասին: