Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին՝ նշելով, որ այն պետք է լուրջ ուշադրության արժանանա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։
Նրա խոսքով՝ խոսքը պարզապես գաղափարական կամ վերացական ձևակերպման մասին չէ, այլ հստակ պետական ծրագրի, որի իրականացման ուղղությամբ Ադրբեջանը հետևողական քայլեր է իրականացնում։ Օսկանյանը պնդել է, որ ներկայիս իշխանությունների պայմաններում այդ ծրագրի իրագործման հավանականությունը օրեցօր աճում է։
Նախկին նախարարը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, թե վերջինս փուլ առ փուլ զիջում է երկրի դիրքերը Ադրբեջանին։ Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական զինված ուժերը արդեն գտնվում են Հայաստանի տարբեր հատվածներում՝ ներառյալ Ջերմուկի, Սյունիքի և Տավուշի ուղղությունները, և չեն պատրաստվում դուրս գալ։
Օսկանյանը նաև անդրադարձել է Փաշինյանի Սյունիքի վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ երբ երկրի ղեկավարը հատուկ շեշտում է, թե Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, դա արդեն վկայում է, որ հարցը դարձել է բանակցային քննարկման թեմա։ Նրա խոսքով՝ նման ձևակերպումներ սովորաբար չեն օգտագործվում այն տարածքների դեպքում, որոնց պատկանելությունը չի վիճարկվում։

Բաց մի թողեք
Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը
Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան. Տեսանյութ
«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ