Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը քննադատություն է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ անդրադառնալով նրա վերջին հրապարակային ելույթներին և խոսքի ձևակերպումներին։
Հայրապետյանի խոսքով՝ Փաշինյանի կողմից օգտագործվող կոշտ ու սպառնալիքային արտահայտությունները, ինչպիսիք են «սատկացնելու եմ», «կզացնելու եմ», վկայում են քաղաքական հակառակորդների և քննադատ քաղաքացիների նկատմամբ անընդունելի վարքագծի մասին։ Նրա գնահատմամբ՝ այդպիսի խոսույթը չի կարող համարվել նորմալ քաղաքական լեզու։
Նա նշել է, որ նման արձագանքները ուղղված են այն քաղաքացիների դեմ, որոնք հիշեցնում են իշխանությանը վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները և, ըստ նրա, 2020 թվականից սկսված զարգացումների հետևանքները։
Հայրապետյանը նաև կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կարողանան ավելի կազմակերպված և արդյունավետ կերպով օգտագործել ստեղծված իրավիճակը՝ իշխանափոխության հասնելու նպատակով. «Սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։ Այս մարդը ամենավտանգավոր, զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին»:

Բաց մի թողեք
Անկախ ամեն ինչից՝ մերժե՛ք ՔՊ-ին
Ձեզ ժողովուրդը ատում է. Արաբկիրի բնակիչը՝ Փաշինյանին
Այսօրվա հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ