Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մի քանի օր շարունակ պայքարում էր մայիսի 9-ին բժշկական կենտրոն տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6-ամյա աղջնակի կյանքի համար։
Երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ բժշկական կենտրոնից, նույն օրը Արտաշատ քաղաքում «BYD» ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։
Գրեթե 24-ժամյա ռեժիմով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում պայքարեցին և հասան արդյունքի։
Մայրն արդեն տեսակցել է աղջնակին, երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 6-ամյա աղջնակի։

Բաց մի թողեք
«Լավանդա» ակնաբուժական կենտրոն. երբ հումանիզմը տեղ չի գտնում բժշկական ծառայության մեջ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է. Լուսանկար
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է մաhացած 14-ամյա աղջնակ. Լուսանկար