Մասիս քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած երկու անձինք Հնդկաստանի քաղաքացիներ էին:
Նրանք վարձով էին բնակվում հանրակացարանում, որտեղ բռնկվել էր հրդեհը: Դեպքի վայրում թաղամասի բնակիչները լրատվականի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ տանը շուրջ մեկ տասնյակ հնդիկներ են վարձով բնակվում, նրանք որպես բանվոր աշխատում են տան հարակից խանութում, որի սեփականատերը նաև հանրակացարանի սեփականատերն է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Բաց մի թողեք
Կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը ապտակել է ոստիկանին. նա ձերբակալվել է
Վանաձորում ձերբակալվել է Նատալյա Լափաուրին եւ պաշտոնյա․ Լուսանկար
Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետը ձերբակալվել է կաշառքի և փողերի լվացման գործով. Լուսանկար