«Երեկ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած լայնածավալ գործողությունների շրջանակում խուզարկվել է նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանի տունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Մեր տեղեկություններով՝ նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։ Ձերբակալվածների թվում եղել են նաև երկու կին։
Նույն գործընթացի շրջանակում իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանը․ ըստ օրաթերթի աղբյուրների՝ իրավապահները խուզարկել են նաև նրա բնակարանը։»։

Բաց մի թողեք
Պուտինի տնտեսությունը գործում է ուկրաինական հարձակումներից հետո
Հետեւում էին այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է
ՍԴ դատավորների մեջ անհամաձայնությո՞ւն կա