Իշխանականները խաղաղ քարոզարշավը վերածեցին «ռազբորկաների» եւ անգամ իրենց ընդդիմացող անչափահասների հետ են ընդհարվում։ Նախօրեին նման միջադեպ է գրանցվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ քարոզիչների՝ դռնեդուռ քարոզի ժամանակ անչափահաս՝ 16-ամյա մի տղա, բակի զրուցարանում նստած, իր անհամաձայնությունն է բարձրաձայն հայտնել ՔՊ-ի լոզունգները բացականչողների ուղղությամբ։
Նրան են մոտեցել թաղապետարանի առեւտրի բաժնի աշխատակիցները՝ հասուն տղամարդիկ, հորդորել են, որ «խելոք սթրվի տեղը», ապա խոստացել են, որ հետո գալու են նրա ետեւից։
Տղայի շրջապատն անհանգստացած է, որ ընտրություններից հետո համարձակ տղայի նկատմամբ էլ հաշվեհարդար կտեսնեն։

Բաց մի թողեք
Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել․ Լուսանկար
Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն․ Լուսանկար
Հայաստանում դուրս չեն գալիս, որովհետեւ տուն ճանապարհելու օրը հունիսի 7-ն է