21/05/2026

EU – Armenia

Մի երկու շաբաթ բան ա մնացել՝ ցո՛ւյց տվեք, որ ձեզ հետ տենց չի կարելի

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ամեն անգամ, ամեն հաջորդ ընտրության Նիկոլն ավելի պիղծ բան ա անում/ասում, քան մինչև էդ եղել ա։ 2018-ից առաջ էլ։ Որպես Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, 2017-ին նա մոտավոր սենց մի բան էր առաջարկել՝ «մի վերցրեք ՀՀԿ տված 5000 դրամը, ընտրեք մեզ, հաղթենք, 15000 կտանք բյուջեից»։

Էն ժամանակների ընդդիմադիրի համար դա աներևակայելի «սրբապղծություն» էր, ահագին բոլոլա դարձավ։ ՈՒ ամեն հաջորդ անգամ գալիս ա, կանգնում ու զրոյական կետից սկսում, ոնց որ նախորդ անգամները չի եղել։ Մինչև նոր պղծությունը։ Հիմա «դու խի՞ չես մեռել»-ն ա, որ լայնացրել ա հնարավոր պղծության մասին մեր բոլոր պատկերացումները։

Մի՛ ընտրեք, ժողովուրդ։ Եթե ձեզ մի անգամ խաբում են, հիասթափեցնում, դա հիասթափեցնողի մեղքն ա։ Եթե դա պարբերաբար ա տեղի ունենում, արդեն՝ ձեր։ Հայկական իրականության մեջ ամենածանր պատիժն եղել ա, երբ համայնքը մեջով ա շուռ եկել հանցանք գործողի նկատմամբ։

Ձեր մեջքը ցույց տվեք էդ արարածին։ Ես երազում եմ տեսնել էն վիճակը, երբ նա զրկվի կառավարման լծակներից ու ում ուզենա բարևել, մեջքով շուռ գան։

Մի երկու շաբաթ բան ա մնացել՝ ցո՛ւյց տվեք, որ ձեզ հետ տենց չի կարելի։ Ու ես վախենում եմ մտածել, թե ինչ գնահատական կարելի ա տալ, երբ դրանից հետո էլ ընտրության գնացողների կեսի ձայները ստանա։ Բա լավ, ո՞րն ա ընտրության «մեր» չափանիշը։