Մասիս համայնքում նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացի մի կին վիճաբանության մեջ է մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմի անդամների հետ։
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ կինը սեփական մեքենայով փորձել է շարունակել ճանապարհը, սակայն նրա դիմաց հայտնվել են Փաշինյանն ու նրան ուղեկցող թիմակիցները։ Մքենայի դռներն ու պատուհանները փակ են եղել, սակայն թիմակիցներից մի քանիսը մոտեցել և բացել են մեքենայի դուռը։
Կինը հայտարարել է, որ շտապում է և պարտավոր չէ բացատրել, թե ուր է գնում։ Ի պատասխան՝ քարոզչական թիմի անդամներից մեկը նրան մեղադրել է վտանգավոր վարքագծի մեջ՝ ասելով, թե նա կարող էր վնասել անցորդներին:
«Լակոտ, դուռը փակիր, սրան նայեք»,- ասել է քաղաքացին:

Բաց մի թողեք
Սադրանք է, հայ ընտրողներին վախեցնելու փորձ․ Մոսկվան՝ The Insider-ի զրպարտությունների մասին
Ինչ կապ ունեն «Գորշ գայլերը»
Համաներում կլինի՞