Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել Շանհայի Չենշան երաժշտական փառատոնի շրջանակում։ Այն Ասիայում անցկացվող ամենամեծ դասական երաժշտության փառատոնն է։
Համերգի ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցներ։ Այս տարի լրանում է Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը, այդ առիթով համերգի ծրագրում ներկայացվել են հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ:

Փառատոնը յուրաքանչյուր տարի ներգրավում է ավելի քան 10000 հանդիսատեսի։ Համերգները հեռարձակվում են առցանց՝ յուրաքանչյուր տարի ունենալով 72 միլիոնից ավելի դիտում։ Փառատոնը լայնորեն լուսաբանվում է միջազգային խոշոր մեդիա հարթակներում:
Նվագախմբի հետ հանդես է եկել աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը, որը կատարել է Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Համերգը կայացել է Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Համերգը կարելի է դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/ArmSymphony/videos/2918834145131373


Բաց մի թողեք
Կանն 2026. Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» քաղաքական դրաման արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղին»
Կաննի գաղտնիությունը. «Սպիտակ լոտոսի» երկրպագուները սպասում են նոր եթերաշրջանի նկարահանումներին ֆրանսիական հանգստավայրում
Ֆրանսիայի ծայրահեղ աջերի խաչակրաց արշավանքը ֆրանսիական կինոյի դեմ