Հունիսի 1-ի հեռախոսազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը եղել է չափազանց դժգոհ, թեև պաշտոնական հաղորդագրությունը շեշտել է զրույցի քաղաքավարությունն ու «ջերմությունը»։
«Փաստ» օրաթերթը նշում է, որ Վլադիմիր Պուտինը ծննդյան շնորհավորանքից հետո ԵԱՏՄ–ԵՄ թեմայի շուրջ կրկնել է Աստանայում հնչեցրած դիվանագիտական, բայց կոշտ ձևակերպումները։
Նույն աղբյուրների համաձայն, Փաշինյանը հրահանգել է էկոնոմիկայի նախարարին «կաշվից դուրս գալ», քանի որ ռուսական սահմանափակումները չեն վերացվելու։ «Փաստ»-ը գրում է, որ նախարարն ու Փաշինյանը փորձում են ցուցադրել լուծումներ ու խոստումներ, ինչը թերթը գնահատում է որպես նախընտրական «բլեֆ»։

Բաց մի թողեք
Նախկին ՔՊ-ականը ոստիկանությանը հայտնել է, որ իրենից պահանջել են 480 հազար դոլար ու uպառնացել. Լուսանկար
Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են
ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում