Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, ըստ լուրերի, մարզում ուղղակի տեռոր է սկսել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել մարզային այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ, որից հետո Միքայելյաններն ընտանյոք հանդերձ որոշել են էլ ավելի մեծ եռանդով գործի անցնել եւ Փաշինյանին խոստացել են ընտրություններին աննախադեպ թվեր տալ։
Մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես ակտիվ է Մեխակ Միքայելյանը: Եթե Սասունի` Հրազդանի համայնքապետ որդին՝ Սեւակ Միքայելյանն աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ՝ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:
Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի։ Մեխակ Միքայելյանը եւս բիզնեսով է զբաղվում` իշխանափոխությունից հետո նախկիններից խլած գազալցակայան է աշխատեցնում:
Ասում են` Ծաղկաձորում մի շարք տարածքներ է ձեռք բերել։ Բայց ընտանիքը մտավախություն ունի, որ անգամ Հրազդանում կարող են պարտվել ընդդիմությանը, քանի որ քաղաքի հեղինակություններն անգամ իշխանության հետ չեն։

Բաց մի թողեք
Նախկին ՔՊ-ականը ոստիկանությանը հայտնել է, որ իրենից պահանջել են 480 հազար դոլար ու uպառնացել. Լուսանկար
Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են
ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում