Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ընթացքը, որպես ապացույց, տեսանկարահանել ու ներկայացնել վերադասին։
Հրապարակ թերթը գրել է․ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզպետարանը տարբեր չաթեր ունի, մեկում ՔՊ-ական համայնքապետերն են, մյուսում՝ մարզպետարանի վստահելի աշխատակիցները։ Բացի դրանից, մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզի դպրոցների հետ էլ են ակտիվորեն «աշխատում»` պարտադրում քվեարկել ՔՊ-ի օգտին։
Կապվեցինք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ, որը, բնականաբար, հերքեց տեղեկությունը` նշելով, որ իրենք չաթեր չունեն, իրենց աշխատակիցներին ընտրությունների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ «Ես վստահ գիտեմ, թե մարզպետարանում ով է մեզ ընտրելու, իսկ ով՝ ոչ։ 2-3 աշխատակից ունենք, որ վստահ եմ՝ չեն ընտրելու, իրենց հայացքներն էդպիսին են, ու 5 տարի է՝ էդ մարդկանց հետ աշխատում եմ, որովհետեւ պրոֆեսիոնալ են։ Եթե կա նման չաթ, ուղարկեք ինձ, եթե ես եմ բացել, ես հրաժարական կտամ իմ պաշտոնից, եթե ուրիշն է բացել, կհեռացնեմ աշխատանքից, տղամարդավարի ասում եմ»։
Բացառո՞ւմ եք, որ դպրոցների նկատմամբ եւս պարտադրանք կա, մարզպետը պատասխանեց․ «Չեք պատկերացնում, թե ինչքան ստիպելու կարիք չկա, էդ մարդիկ հոժարակամ ընտրելու են, կողմնորոշված են, ի՞նչ ստիպես, ո՞ւմ ստիպես։ Եթե ստիպելու դեպք արձանագրեք, ինձ տեղյակ պահեք` պատժեմ ստիպողին»։


Բաց մի թողեք
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել
ՔՊ-ական իշխանության ընկալումներում բանակն աքսորավայր է կամ խափանման միջոց
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ ինչո՞ւ են փոխում ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագիրը