Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո նրա աջակիցների, ընտրողների թիվը, կարելի է ասել, բավականին ավելացել է։
«Հրապարակ» թերթը գրում է․ ԲՀԿ նախընտրական շտաբի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ լեզվակռվից առաջ իրենք փորձել են «հաշվառել» իրենց ունեցած-չունեցած ձայները համայնքներում, բայց հայտարարությունից հետո իրենց համայնքային շտաբների պատասխանատուները կապվել են կենտրոնական շտաբի հետ եւ ասել, որ նախապես փոխանցած հնարավոր ձայների թվերը 50 տոկոսով ավելացել են:
Բոլորը միաբերան նշել են, որ պատճառը Ծառուկյանի՝ Փաշինյանի հասցեին արված հայտարարությունն է. «Իրա պատիժը իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի, եթե չապացուցեց, որ շպիոն եմ»: Նա այս խոսքն ասել էր մայիսի 24-ին` պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե նա էլ, Անդրանիկ Թեւանյանի նման, լրտես ու պետական դավաճան է։
Այս հայտարարությունից հետո նրանք, ովքեր կասկածում էին, որ հետընտրական փուլում Ծառուկյանը կարող է աջակցել Փաշինյանին` իշխանություն կազմելու հարցում, համոզվել են, որ Ծառուկյանը «զադնի չի դնելու», եւ առճակատման գնացած Փաշինյանը եւս դրանում համոզվել է, ու նյարդերը տեղի են տվել։
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Փանոսյանը 2026 թվականի հունիսի 1-ին գրությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գարուշ Սերյոժայի Մարզեցյանին ազատությունից զրկելուն։
Արդյունքում, ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը, և Գարուշ Սերյոժայի Մարզեցյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Բացի այդ, որոշում է կայացվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։
Սակայն սա դեռ վերջը չէ։ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանի նկատմամբ ևս, ԿԸՀ-ի համաձայնության արդյունքում, սկսվել է քրեական հետապնդում, իսկ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը նույնպես բավարարվել է։
Ավելին, ԿԸՀ-ի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել և ազատությունից զրկելու որոշում է կայացրել նաև ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Հարությունյանի նկատմամբ։
Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և նրանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումներ»։

Բաց մի թողեք
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել
ՔՊ-ական իշխանության ընկալումներում բանակն աքսորավայր է կամ խափանման միջոց