Հայաստանում փակվող, կամ ինչպես իշխանությունն է ասում` իրար հետ միավորվող 229 կամ 232 դպրոցներից մեկն էլ Ջուջևանի միջնակարգ դպրոցն է, որն այս ուսումնական տարում ուներ 53 աշակերտ։
Հրապարակ թերթը գրել է․ Նախատեսվում է, որ դպրոցի փակումից հետո ջուջևանցի աշակերտները դասեր կանեն Ջուջևանից մոտ 10 կմ հեռավորությամբ գտնվող Նոյեմբերյան քաղաքի դպրոցում։
Այդ խնդրի մասին հարցրի Ջուջևանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վասիլ Չիլինգարյանին։ Նա ասաց, որ դպրոցի փակվել-չփակվելու մասին իրենց պաշտոնապես ոչինչ չեն հայտնել, 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական դպրոցները ֆինանսավորվում են նոր կարգով, իսկ փակվելիք կամ միավորվող դպրոցները՝ հին կարգով։
Ջուջևանի դպրոցը հին կարգով է ֆինանսավորվում։ Վ․ Չիլինգարյանին կես կատակ, կես լուրջ ասացի՝ որպեսզի Ջուջևանի դպրոցը չփակվի, գուցե դիմեք ձեր դպրոցի նախկին սան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին, ով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմի ղեկավարն է։
Չիլինգարյանը սեւ հումոր արեց․ Շահին Մուստաֆաևը Ջուջևանի դպրոցի հին շենքում է սովորել, իսկ դպրոցի ներկայիս շենքի մի մասնաշենքը կառուցվել է 2002 թվականին, մյուսը՝ 2005-ին։

Բաց մի թողեք
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել