Առավոտյան Ռուսաստանի Դաշնության Չուվաշիայի Հանրապետության մայրաքաղաք Չեբոկսարիում Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի։
Հրթիռը հարվածել է «ՎՆԻԻՌ-Պրոգրես» պաշտպանական ձեռնարկությանը։ Հարվածը հասցվել է ուկրաինական «Ֆլամինգո» FP-5 հրթիռներով։
«ՎՆԻԻՌ-Պրոգրես»-ը մասնագիտացած է էլեկտրոնիկայի և նավիգացիոն սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունն արտադրում է «Կոմետա» շարքի անտենաներ, որոնք օգտագործվում են տարբեր ռազմական սարքավորումներ էլեկտրոնային պատերազմից պաշտպանելու համար, այդ թվում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր և «Իսկանդեր-Մ» և «Կալիբր» հրթիռային համակարգեր։



Բաց մի թողեք
Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանին հակատանկային խրամատներ ստեղծելու հնարավորությունը. Լուսանկար
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել