12/06/2026

EU – Armenia

ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2026թ․ հունիսի 11-ի՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխանաբար N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին։

Հանձնաժողովն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։

Հանձնաժողովը որոշել է թիվ 10/51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1287, արձանագրել որպես թիվ 10/51 տեղամասում անճշտությունների գումարային չափ:

Թիվ 35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315 (հազար երեք հարյուր տասնհինգ) արձանագրվել են որպես թիվ 35/65 տեղամասում անճշտությունների գումարային չափ:

Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի արձանագրությունների մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափերի, արձանագրվել են 0 (զրո):

Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն։

***

Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել։

Կենտրոնական ընտրական նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա նշել է՝  Նուբարաշենի այդ  ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։

Համապատասխան նյութերն ուղարկվելու են դատախազություն։

Նշենք, որ այս ընտրատեղամասում, ըստ արձանագրության,  ՔՊ-ն ստացել էր 630 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝  222, ԲՀԿ-ն՝  131, «Հայաստան դաշինքը»՝  122։

Անվավեր են ճանաչվել նաև Սյունիքում գտնվող 35/65 ընտրական տեղամասի արդյունքները

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նյութերն ուղարկվել են դատախազություն։