ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունում դաշնակիցների օգնության կարիքը չի ունեցել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ ոչ մի աջակցություն պետք չէր։ Մենք հաղթեցինք պատերազմում։ Դա նշանակություն չուներ», – ասել է նա իտալական «La7» հեռուստաալիքին՝ պատասխանելով «Մեծ յոթնյակի» դաշնակիցների ներդրման մասին հարցին։
Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին, մեկնաբանելով Իրանի հետ հակամարտությունում արևմտյան դաշնակիցների օգնության բացակայության մասին Թրամփի հայտարարությունը, հայտնել էր, որ Եվրոպան Իրանի հետ չի պատերազմել:

Բաց մի թողեք
ԵՄ հետ պլանավորված բանակցությունները չեղարկվել են
Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն
Ավելի քան 3 ամիս․ ե՞րբ են վերջապես թաղելու Ալի Խամենիին