Հունիսի 16-ի գիշերն ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Պոլտավսկայա քաղաքի նավթամբարի վրա: Անօդաչու սարքի բեկորներն ընկել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան:
Հրդեհի մարմանը մասնակցում է 32 մարդ և յոթ միավոր տեխնիկա։ Պոլտավսկայայի և Տրուդոբելիկովսկու միջև ընկած մայրուղին ժամանակավորապես փակվել է անօդաչու սարքի հարվածից հետո:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կապոտնյա շրջանում տեղակայված նավթավերամշակման գործարանն է հրդեհվել անօդաչու սարքի հարձակումից հետո: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանը վնասվել է մայրաքաղաքի վրա հարձակված անօդաչու սարքերից մեկից։ Զոհեր չկան:

Բաց մի թողեք
Դժվար է իմանալ, թե Թրամփի որ հայտարարությունն է պետք որպես հիմք ընդունել. Փեզեշքիան
Ամերիկյան բազայի վրա հարձակվելիս արդյոք չինացիներից օգնություն են ստացել
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, բայց չի դադարեցնի հատուկ գործողությունը․ Լավրով