16/06/2026

EU – Armenia

G7-ի հանդիպմանը ՄԹ վարչապետը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր էներգետիկ պատժամիջոցների, նաև Ուկրաինայի ատոմակայաններին երկու տարով վառելիք մատակարարելու համաձայնագրի մասին:

Նա այս մասին հայտարարել է G7 գագաթնաժողովի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:

Մեծ Բրիտանիայի միջոցառումների փաթեթը կուղղվի Ռուսաստանի «ստվերային նավատորմին»: Բացի այդ, սահմանափակումները կուղղվեն պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող ֆինանսական ցանցերին: Միջոցառումները կներառեն նաև պատժամիջոցների ներքո ռուսական հեղուկացված բնական գազ տեղափոխող մի քանի նավերի վրա էմբարգո:

Սթարմերը նաև ողջունել է այն գործարքը, որի շրջանակներում բրիտանական Urenco ընկերությունը հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինայի «Էներգոատոմ» պետական ընկերությանը: Համաձայնագիրը կֆինանսավորվի պետական «UK Export Finance» արտահանման վարկային գործակալության կողմից, որը 210 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացնում։