Վերջին 24 ժամվա ընթացքում Սևաստոպոլի ափերի մոտ գրանցվել է տասնինը երկրաշարժ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի դաշնային համալսարանի սեյսմոլոգիայի և գեոդինամիկայի ինստիտուտի փոխտնօրեն Մարինա Բոնդարը։
«Այսօր Սևաստոպոլից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սև ծովում գրանցվել է 1.0-ից մինչև 4.4 մագնիտուդով 19 երկրաշարժ։ Դրանցից չորսը զգացվել են ցամաքում», – ասել է նա։
Մասնագետի խոսքով՝ վերջին ցնցումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 21:18-ին՝ 3.0 մագնիտուդով։

Բաց մի թողեք
Նախկին նախագահի որդին խոսել է հոր հիվանդության մասին
Լազերային զենքի առաջին պայմանագիրն ենք կնքել
Թրամփն ավելի շատ հետաքրքրված է Պուտինով, քան Նոբելյան մրցանակով․ Հիլարի Քլինթոն