Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են մշտական խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և մենք աջակցում ենք այդ գործընթացին», — ասել է Ֆիդանը։
Նա հույս է հայտնել, որ ներկայում գործող հրադադարի ռեժիմը կպահպանվի։
Ֆիդանը նաև նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։
Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի եռակողմ համաձայնագրին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ այն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման շուրջ։

Բաց մի թողեք
Քաղաքապետարանի հերթական «գլուխգործոց» բարեփոխումները Երևանյան լճում. Տեսանյութ
Թագուհի Ղազարյանի ընտանիքը «գոյատևում» է ամսական 2 մլն դրամ աշխատավարձով
Հարավային Կովկասը հիմա ավելի անվտանգ է, բարգավաճ ու կայուն. Սթիվ Ուիտկոֆ