Հունիսի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Ապրիլի 26-ին կայացել է ուսուցիչների կամավորում ատեստավորում, որին մասնակցել են բացառապես ատեստավորումից 2 և ավելի անգամ բացասական արդյունքներ ունեցած ուսուցիչները։
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել լրացուցիչ այդ ատեստավորմանը, նրանցից քանի՞սն է դրական արդյունք ունեցել։ Բացասական արդյունք ունեցածները 2026-2027 ուսումնական տարում աշխատելո՞ւ են Տավուշի հանրակրթական դպրոցներում» ։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Կամավոր ատեստավորման մասնակիցների և արդյունքների մասին հաշվառում չի իրականացվում, իսկ 2 և ավելի բացասական արդյունք ունեցողների 2026-2027 ուստարում աշխատելու մասին կարող ենք պատասխանել նոր ուսումնական տարում»:


Բաց մի թողեք
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը. Լուսանկար
Ա կետից Բ կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը՝ Երևանի խցանումների մասին
Վրաստանից հայե՞ր են արտաքսվել