Կարկուտների թեման արդիական է, քանի որ Գեղարքունիքում նման հարց էր հնչեցրել վարչապետի պաշտոնը զբողեցնող անձը: Շարունակությունն էլ այն էր, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ:
Հրապարակ թերթը գրել է․ Դա կարող էր նորմալ լինել, եթե փոխվարչապետ, մի քանի փոխնախարար, 2 մարզպետ և այլ պաշտոնյաներ ներառող խմբի առջև դրված առաջին խնդիրը չհնչեր այսպես. «2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության…»:
Մնացածն արդեն ադեկվատ խնդիրներ են՝ հասցված վնասների, հակակարկտային կայանների գործադրման գնահատում և այլն:
Իսկապես, ի՞նչ է ենթադրում «2026 թվականի կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության…» ուսումնասիրություն ասվածը: Եթե աշխատանքային խմբի կազմը հաստատած՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը մի փոքր ֆայմ դրսևորեր, ապա հեռախոսով կամ համակարգչով համապատասխան հարց կուղղեր արհեստական բանականությանը: Եվ, բնականաբար, կստանար պատասխան, որ դա կլիմայի փոփոխության արդյունք է: Ինչն արեցի ես, որպեսզի ստուգեմ իմ վարկածը, ինչն էլ արձանագրել էի հոդվածում:
Ու աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Խաչատրյանը ստիպված չէր լինելու պարզել կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածությունը: Եթե դրան ասվի, որ հունիսի 7-ի քվեարկությունից հետո, ԱԺ-ում չստանալով սահմանադրական մեծամասնություն, վարչապետն այնքան անադեկվատ է դարձել, որ ոչ մի նորմալ գաղափար չի ընկալում, չեմ հավատա: Որովհետև այլ հարցերում նրա ուղեղը լավ էլ գործում է: Եվ, բացի դրանից, Հարությունյանն այն մարդն է, ով կարող էր ճշտել հարցն ու դա ներկայացնել «ուսապարկային» իր առաջնորդին: Եվ առանց վախենալու, որ կարող է դրա արդյունքում «sms» ստանալ դիմու գրելու պահանջով: Որովհետև ԿԳՄՍ նախարարության աշխատանքը տապալելուց հետո, ինչպես մամուլն էր գրում, նա ոչ թե անհայտացավ նիկոլական քաղաքական երկնակամարից, այլ զբաղեցրեց ավելի պատասխանատու պաշտոն: Այո, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը շատ ավելի պատասխանատու է, քան հումանիտար բնույթի թեկուզ սուպերնախարարության ղեկավարի պաշտոնը:
Կարելի է ենթադրել, որ վարչապետի ելույթից հետո ՔՊ-ականները կմտածեին, թե Գեղարքունիքի և Շիրակի մարզերի կարկտահարության դեպքերը պետք է լինեն արհեստականորեն գեներացված: Ու, բնականաբար, անմիջապես իրենց հայացքը կուղղեին դեպի հյուսիս՝ դեպի անվտանգային սպառնալիքների աղբյուրը: Հատկապես եթե հետևել են Իրանի առումով և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Ու տեղյակ են, որ Արաբական թերակղզու երկրներից Միազյալ Էմիրաթներում, ինչ-որ չափով նաև Սաուդյան Արաբիայում տեղակայված են կլիմայական ենթակառուցվածքներ: Ինչի պատճառով իրանական հսկայական տարածք զրկված էր բնական անձրև ստանալու հնարավորությունից: Ու այս տարվա հակամարտության սկզբում իրանական հարվածների առաջին թիրախները դարձան հենց Էմիրաթների կլիմայական ենթակառուցվածքները:
Չնայած վստահ եմ, որ չեն կարող չիմանալ, որ, նախ, ՌԴ-ն շատ հեռու է Հայաստանից: Եվ երկրորդ, չունի այն հնարավորությունները՝ գումաև տեխնոլոգիաներ, որոնց տիրապետում է Արաբական Միացյալ Էմիրաթները: Իսկ ինչ մնում է մեր հարևաններին՝ արևմուտքից Թուրքիային և արևելքից՝ Ադրբեջանին, ապա չեմ կարծում, թե դրանք ունեն նույն տեխնոլոգիաները, ինչ ԱՄԷ-ն: Իսկ եթե ունենային էլ՝ դա պարզելուց հետո ի՞նչ պետք է աներ ՔՊ-ականների «մեծարգո» վարչապետը: Բողոքեր, սահմանափակումներ կամ պատժամիջողներ մտցներ նրանց նկատմամբ, թե նույնիսկ պատերազմ հայտարարե այդ երկրներին: Բնականաբար, ոչինչ էլ չէր կարող անել: Իսկ եթե չէր կարող, ապա ի՞նչ իմաստ ուներ կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածությունը պարզելը…
Այսքանը կարդալուց հետո ընթերցողը կարող է մտածել, որ արհավիրքներից հետո, որ բերել է Նիկոլը մեր հայրենիքի գլխին, ինչ մի լուրջ բան է «2026 թվականի կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության…» ուսումնասիրություն ասվածը, որ մի հատ էլ հոդված գրվի ու այն վերնագրվի՝ Ցավում եմ հայրենիքիս համար:
Առաջին հայացքից, դա կարող է այդպես թվալ, սակայն չմոռանանք, որ մենք, որպես հավաքականություն, երկու շաբաթ առաջ նրան կրկին հնարավորություն տվեցինք կառավարել մեզ, ներկայացնել մեզ ու մեր շահերն արտասահմանցիների առաջ: Ու հեչ հաճելի չէ, որ այդքան արհավիրքներից հետո էլ ձեռ առնեն նրան ու նրա մարմնավորմամբ՝ մեզ, որ չկարողացանք ազատվել մեկից, ով կառավարական աշխատանքային խումբ է ստեղծում կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելը պարզելու համար: Այն հարցը, որ վաղուց պարզել են աշխարհի լավագույն գիտնականները: Եվ որի պատասխանը կարող է ընթերցել տառաճանաչ մեկը՝ գուգլելով այն համացանցում:

Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ