Եվրամիությունը մշակում է նախագիծ՝ Լիբանանում ռազմա-քաղաքացիական առաքելություն հիմնելու համար, որը կզբաղվի լիբանանյան զինուժի պատրաստությամբ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Համաձայն նախագծի, առաքելությունը սկզբի համար կստանա երեք տարվա մանդատ, եւ ուղղված է լինելու աջակցելու լիբանանյան իշխանություններին՝ սեփական տարածքների վերահսկողության եւ սահմանների պաշտպանության ամրապնդման համար։ Դա, ըստ նախագծի, արվելու է լիբանանյան բանակի եւ անվտանգային ուժերի պոտենցիալի ավելացման հաշվին։
Առաջնային ուշադրության են արժանանալու ցամաքային սահմանապահ ստորաբաժանումները, ռեգիոնալ ժանդարմական կազմավորումները, մոբիլ զորախմբերը, հետախուզական ծառայությունների զարգացումը, դիտարկիչ եւ հետախուզական տեխնիկական կարողությունների զարգացումը, ծովային անվտանգության ապահովումը, ներառյալ՝ սահմանների պահպանությունը ծովում եւ նավահանգստային ենթակառուցվածքների պաշտպանությունը։
Առաքելության հաստատման համար անհրաժեշտ է, որ նախագծին հավանություն տան ԵՄ բոլոր 27 երկրները։

Բաց մի թողեք
Մերցի դիլեման. Վերամշակել Գերմանիայի տնտեսական բարեփոխումները, թե՞ անկում ապրել՝ պաշտպանելով դրանք
Հարցումը ցույց է տալիս, որ ծայրահեղ ձախակողմյան Մելանշոնը կարող է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցել Լը Պենի հետ
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Լը Պենի, Մելանշոնի և Ատալի հետ անցկացրած հարցազրույցների 4 հիմնական եզրահանգումը. Լուսանկարներ