Սահմանադրական դատարանը հրապարակեց 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ որոշում:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի: Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Բաց մի թողեք
ՊՆ հաստատեց․ ով է այսօր մահացած զինվորը
Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է տարվա առաջին կիսամյակը
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները