04/07/2026

EU – Armenia

Սահմանադրական դատարանը փաստացի տապալեց սահմանադրական կարգը

Հրապարակված խայտառակ որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստացի տապալեց սահմանադրական կարգը։

Հանդես գալով որպես ՔՊ-ի կամակատար՝ ՍԴ-ն հերթական անգամ սպասարկեց գործող իշխանության քաղաքական օրակարգը։

Թվում է՝ Սահմանադրական դատարանը պետք է լիներ այն վերջին ինստիտուտը, որը կպաշտպաներ Սահմանադրության գերակայությունը, կկանխեր իշխանության կողմից իրավունքի խեղաթյուրումը և կապահովեր սահմանադրական հավասարակշռությունը։

Սակայն ականատես եղանք որքան ցավալի, նույնքան էլ՝ կանխատեսելի հանգուցալուծման: Սահմանադրական դատարանը կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին՝ արձանագրելով երկրում տիրող իրավական և քաղաքական անարխիան։

Երկրում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնում է իշխանության ամբողջական ուզուրպացիայի, ինչն արձանագրվեց ՍԴ որոշմամբ։

Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ։

Մանե Թանդիլյան