Հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում Երևան- Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։


Բաց մի թողեք
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ Լուսանկարներ
Մերսման քողի տակ երեխաների նկատմամբ վտանգավոր գործողություննե՞ր․ նախարարությունը կուսումնասիրի աղմկահարույց տեսանյութերը
Ողբերգական վթար Գեղարքունիքում, 6 ամսական տղա է կյանքից հեռացել, պայքարում են մյուսների կյանքի համար. Լուսանկար