Բուլղարիան այլևս չունի զենք և սարքավորումներ, որոնք կարող էր տրամադրել Ուկրաինային իր ռազմական աջակցության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
«Մենք սպառել ենք ռազմական աջակցություն ցուցաբերելու մեր հնարավորությունները։ Ես նկատի ունեմ Բուլղարիայի զինված ուժերի պահեստներից ստացված զենքն ու սարքավորումները։ Մենք մատակարարել ենք 13 խմբաքանակ. մենք այլևս ոչինչ չունենք Ուկրաինային մատակարարելու», – ասել է նա։
Նրա խոսքով՝ երկիրը կարող է շարունակել միայն տեխնիկական օգնություն ցուցաբերել սարքավորումների վերանորոգման համար։
Նմանատիպ հայտարարություն է արել նաև Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։ Նա հայտարարել է, որ երկիրը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բայց զենք չի մատակարարի՝ նշելով, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/27e4ef7edba7fe8b7d7d61f20e49df08
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է