08/07/2026

EU – Armenia

Թրամփը հրամայել է հարվածել Իրանին․ սարսափելին սկսվեց նորից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը և այն իրականացնելու հրաման է տվելել է դրա իրականացումը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով գտնվելով Թուրքիայում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային։

Դրանից առաջ Թրամփը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հետ։

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատասխան հարվածները թիրախավորել են օդային պաշտպանության և ափամերձ հսկողության համակարգերը, ցամաք-օդ և թևավոր հրթիռները, անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը և նավահանգստային կառույցները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային։ Կենտրոնական հրամանատարությունը հետագայում հայտարարել է հարվածների նոր շարքի ավարտի մասին՝ հարվածելով ավելի քան 80 թիրախների։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Իրանն ավելի վաղ հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող երեք տանկերի վրա՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող AL Rekayyat-ի, Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո նավարկող Wedyan-ի և Լիբերիայի Cyprus Prosperity-ի վրա։

Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նոր հարվածները չորսից հինգ անգամ ավելի մեծ և հզոր էին, քան հունիսի վերջին տեղի ունեցած հարվածները։ CNN-ի աղբյուրը դրանք անվանել է «պատիժ», որը «արագ չի ավարտվի»։

Իր հերթին, «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը «ջախջախիչ հարված կհասցնեն ագրեսիային» և «ոչ մի պարագայում թույլ չեն տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը», հաղորդում է IRIB-ը։ Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հրապարակել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը, որում պնդվում էր, որ կորպուսի ռազմածովային և օդատիեզերական ուժերը, իբր, հարվածել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող 85 ամերիկյան ռազմական օբյեկտների՝ ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ հարձակումների։

«Այս ագրեսիային որպես նախնական պատասխան՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային և ավիատիեզերական ուժերը, համատեղ գործողությամբ, օգտագործելով) հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հարվածել են ԱՄՆ 85 կարևոր ռազմական օբյեկտների Սալման նավահանգստում, Բահրեյնի Հինգերորդ նավատորմի տարածքում (ԱՄՆ ռազմածովային ուժեր) և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում», – նշվում է հայտարարության մեջ:

Իրանական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ ԻՀՊԿ-ն խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք Իրանի հարավում գտնվող Հորմոզ քաղաքի վրա: Tasnim-ի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ի խոսնակ Հոսեյն Մոհեբին պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը խփվել է հակաօդային կրակի տակ՝ ԱՄՆ-ի օդային հարվածից հետո։

Քուվեյթի բանակը չորեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները: Իրանի զինված ուժերը նաև անօդաչու թռչող սարքեր են արձակել Բահրեյնի վրա, X-ում գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը: