Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցություն է սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Report-ի թղթակցի հարցին առցանց պատասխանելով՝ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ինքն արդեն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային համագործակցության համար և նշել է, որ կցանկանար կրկնել այդ խոսքերը։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք պաշտպանական ոլորտում համագործակցություն։
Եկեք չխորանանք մանրամասների մեջ, եթե հնարավոր է։ Բայց մենք բավականին արագ առաջընթաց ենք գրանցում երկու երկրների (Ադրբեջանի և Թուրքիայի) հետ համագործակցության մեջ։ Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս երկրների ղեկավարներին և ժողովուրդներին», – ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Բաց մի թողեք
Լիտվայի զինված ուժերը Վիլնյուսի մատույցներում տեղակայել են NASAMS ՀՕՊ համակարգեր
Բունկերը կարող է խանգարել Թրամփին Սպիտակ տանն ավարտել պարահանդեսային դահլիճի շինարարությունը․ WP
Զելենսկին Պուտինին զսպելու կոչով դիմել է Չինաստանին