Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենին։
Այցի մասին X-ի միկրոբլոգում արված գրառման միջոցով հայտնել է ԵՄ առաքելությունը։
«Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ դիտորդական առաքելության մանդատին, խնդիրներին և Սյունիքի մարզում գործունեությանը: Նա նաև միացավ առաքելության պարեկախմբին՝ Կապանի տարածքում աշխատանքին անմիջականորեն ծանոթանալու համար»,-ասված է գրառման մեջ
Դիտորդական առաքելությունը նաև հիշեցրել է, որ Դանիան առաքելության կազմում 6 մասնագետներից բաղկացած ներկայացուցչություն ունի։


Բաց մի թողեք
Բուլղարական ինքնաթիռի և գլխավոր դատավորի սկանդալը ցույց է տալիս պատժամիջոցների սահմանները
Մակրոնի դեմ ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Լեհաստանը բանտարկում է նախկին ռուս ընդդիմադիր ակտիվիստին և նրա կնոջը՝ Մոսկվայի օգտին լրտեսելու համար