Երբ առաջնորդի լեքսիկոնը բաղկացած է բացառապես սպառնալիքներից ու հայհոյանքից, երբ կիրառում է «կսատկացնեմ», «կնստացնեմ», «կկզացնեմ» բառերը, պետք չէ զարմանալ, որ թիմակիցներն էլ փորձում են նմանվել նրան, եւ այս լեզուն դառնում է երկրով մեկ տիրապետող:
Հրապարակ թերթը գրել է․ Տարիներ շարունակ այս վայ-իշխանություններից լսում ենք, թե ինչպես են սպառնում ու վիրավորում ընդդիմադիրներին, ինչպես են խոստանում հաշվեհարդար տեսնել իրենց քննադատողների հետ, ինչ լեքսիկոնով են արտահայտվում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի, հոգեւորականների, լրագրողների, առհասարակ` իրենց քաղաքականությունը մերժողների հասցեին: Այս խոսույթը շղթայական ռեակցիայով տարածվում է, իջնում մինչեւ վերջին ՔՊ-ականն ու ՔՊ համակիրը, դառնում հանրային շփման ձեւ:
Ավելին` բոլոր այն ՔՊ-ականները, որոնք չեն ենթարկվում այս կանոններին, չեն հայհոյում կամ քիչ են հայհոյում, մղվում են հետին պլան, առաջին պլան են գալիս հայհոյախոսները, անկիրթներն ու խուլիգանները: Այս տեսանկյունից բոլորովին զարմանալի չէ, որ այսուհետ ԱԺ նախագահությունում տեսնելու ենք այդ եռյակին` Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան: Այս եռյակն «արդարացրել» է Նիկոլ Փաշինյանի հույսերը եւ ընդդիմության հասցեին զազրախոսելու գծով մրցակիցներ ՔՊ-ում չունի: Զարմանալի չէ, որ ԱԺ անցած ՔՊ-ական կին պատգամավորներն էլ են սկսել խոսել նույն բառապաշարով` լկտի, մեծամիտ, վիրավորական, սպառնալից տեքստերով:
Եվ անգամ մեր նախկին գործընկեր` զուսպ ու պարկեշտ Բաբկեն Թունյանն է այս մերժելի խոսույթը յուրացրել: Իրենց առաջնորդի ոգով սրանք սպառնում են ընդդիմությանը, թե` կգաք խորհրդարան, ձեր հալը կտեսնեք: Այս պահվածքն է պատճառը, որ ՀՀ քաղաքացիներն ԱԺ-ն Ազգային ախոռ են անվանում:

Բաց մի թողեք
Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը
«Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ
Դուք միայն խլել ու ավերել գիտեք. «Հրազդանցեմենտի» ոդիսականը