Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ» գործով զբաղվել:
«Հրապարակ» թերթը գրում է․ Իհարկե, նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ՔՊ-ականների «ճակատագիրը» կախված է մեկ անձից, եւ այդ անձը Փաշինյանն է: Նա է որոշում՝ ով, երբ եւ ինչ պաշտոն կզբաղեցնի: ԱԺ է գնում նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ավելին՝ անգամ հավակնում է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին:
ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին օրերս դիմում է ներկայացրել ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը: Իսկ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այս օրերին ո՛չ խոսում է մանդատից հրաժարվելու, ո՛չ էլ մանդատ վերցնելու մասին:
Մարզում խոսում են, որ եթե Փաշինյանը որոշի, որ Ահարոն Սահակյանն ԱԺ է գնալու, ապա Կոտայքի մարզպետի պաշտոնին հնարավոր է նշանակի Լիլիթ Ստեփանյանին, որն ընդդիմության դեմ գրած ստատուսներով ու ելույթներով կարծես թե նվաճել է Փաշինյանի սիրտը, իսկ Վաղարշակ Հակոբյանի հետ կապված՝ Փաշինյանը որեւէ որոշում չունի, քանի որ նրան մարզում, առավել եւս իր ծննդավայր Ծաղկաձորում, չեն սիրում եւ չեն ընդունում: Բայց նա շինարարության մեջ է խրված, ուստի կարող է նաեւ որեւէ պաշտոն չզբաղեցնել։


Բաց մի թողեք
Մի օլիգարխին կործանում են, մյուսին՝ աճեցնում
Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար․ Լուսանկար
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին․ Լուսանկար