Բոլորը գիտեն, որ նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, մեզանում կիրառվում է որպես պատիժ, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, նրան քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Սակայն պարզվում է՝ մարդկանց կալանավորելով, բանտ ուղարկելով էլ հաճախ չեն բավարարվում, կալանքը կրելու պայմաններն էլ տարբեր մարդկանց համար տարբեր են։ Նախ, խցերն են տարբեր․ քաղբանտարկյալներին, որպես կանոն, վատ խցերում են պահում, որտեղ շատ մարդիկ կան, երբեմն՝ ծանր քրեական հանցագործներ։
Եթե սովորական քրեական հանցագործների համար թույլատրված է խցում սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ, հարմար մահճակալ ունենալ, ապա քաղաքականների դեպքում հաճախ արգելված է։ Սամվել Կարապետյանին, օրինակ, ամռանն արգելել են հովացնող որեւէ սարք փոխանցել, իսկ ձմռանը՝ նույնիսկ վերմակ, երբ խցում զրոյին մոտ աստիճան է եղել, եւ կալանավայրն էլ մինչեւ դեկտեմբերի 10-ը չեն ջեռուցել։
Գագիկ Ծառուկյանի դեպքում նախորդ կալանքի ժամանակ նրա չափերից երկու անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, ինչն ուղղակի անհնարին է եղել։ Կարծում ենք՝ հիմա նույնն է։
Բոլոր քաղբանտարկյալների տեսակցությունները քննիչի կամ դատավորի որոշմամբ, որպես կանոն, արգելվում են (Արեգնազ Մանուկյանի դեպքում նույնիսկ անչափահաս զավակի հետ են արգելել), պատգամավորների այցելություններն էլ են փակում, եւ միայն փաստաբանն է կարողանում այցելել, որ հոգեբանորեն ինչքան հնարավոր է՝ մարդն ընկճվի։
Այս լրացուցիչ պատիժները սահմանվում են վերեւից։ Կալանավայրի ադմինիստրացիան եւ քննիչները պարբերաբար «զոհին» տեղեկացնում են, որ դա «առաջին դեմքի անձնական ցուցումով» է արվում։

Բաց մի թողեք
Մի օլիգարխին կործանում են, մյուսին՝ աճեցնում
Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար․ Լուսանկար
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին․ Լուսանկար