Տնտեսության մոնիտորինգ անող ընկերության ղեկավարն ինձ երկար բացատրում էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 8-րդ տարում ձեռնամուխ եղել կապիտալի վերաբաշխմանը:
Հրապարակ թերթը գրել է․ Դրա միայն մի փոքր հատվածն է տեսանելի մեզ` շարքային քաղաքացիներիս: Օրինակ, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը խլելու վերջին պրոցեսը, որի շրջանակներում երեկ հայտարարեցին, որ «Մուլտի Վելնեսի» Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը «վերադարձվել է Երեւանին»:
«Երեւան» եւ «վերադարձնել» բառերը, իհարկե, կիսագրագետ, բոլշեւիկյան գաղափարներ կրող անապահով զանգվածի համար են, որն ուրախանում է, երբ մեծահարուստների ունեցվածքը խլում են: Նրանց մի մասին թվում է, թե դրանից մի կտոր իրեն է բաժին հասնելու, մյուս մասն ուղղակի ատում է իրենից լավ ապրող ցանկացածին եւ յուրաքանչյուր ունեցվածք համարում է թալանի արդյունք. այդպես են նրան ներշնչել ՔՊ-ի հեղափոխականները:
Մարդու ունեցվածքը` սեփականությունը խլելու մեկ այլ օրինակ էլ ՀԷՑ-ի «պետականացումն» էր, որը վերցրին Սամվել Կարապետյանից եւ առայսօր որեւէ փոխհատուցում չեն վճարել, իսկ ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին էլ ընտրակաշառքի մեղադրանքով կալանավորել են, չնայած մեղադրանքը կառուցված է ինչ-որ կանանց խոսակցության գաղտնալսման վրա, իսկ այդ կանանց Ղազինյանը չի ճանաչում, երբեւէ չի տեսել:
Ունեցվածքը մի խմբից խլելու եւ այլ խմբի վերաբաշխելու գործընթաց է նաեւ ապօրինի գույքի բռնագրավման գործընթացը` այդքան քննադատված եւ հակասահմանադրական օրենքի հիման վրա, որտեղ ոչ թե պետությունն է ապացուցում, որ մարդը գողություն է արել, այլ անձն է ապացուցում իր գույքի օրինականությունը: Չնայած այստեղ էլ իշխանությունը մեծ հաջողություններ չունի: Մի խոսքով, որտեղ մատդ դնում ես, անօրինականություն է եւ «բեսպրեդել»:

Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են