Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում գրառումով դիմել է երկրպագուներին Իսպանիայի դեմ ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղից առաջ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները կմրցեն այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։
«Այս բոլոր տարիների ընթացքում ամենագեղեցիկը ոչ միայն տիտղոսներն էին, այլև հենց անցած ուղին։ Կիսել այս թիմի հետ յուրաքանչյուր օրը, պայքարել միասին, չհանձնվել դժվար պահերին և վայելել ամեն քայլը։ Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր ամեն օր աշխատում են՝ մեր հավաքականը որպես միասնական ընտանիք պահպանելու համար։ Ինչ էլ որ պատահի վաղը, այս թիմն արդեն կերտել է պատմություն, որը մենք երբեք չենք մոռանա և որը ոչ ոք չի կարող ջնջել հիշողությունից։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին։

Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել