Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները։
Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մեծամասամբ շիա հավատացյալ կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնում նույնիսկ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր, այն դեպքում, երբ հենց այս թերակղզին է ապահովում Բաքվի բռնապետի անձնական քմահաճույքով տնօրինվող նավթագազային ծագման նշանակալի եկամուտները։
Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, զարգացած և հզոր պետություն, ինչն իրականում նկատելիորեն ուռճացված քարոզչական փուչիկ է, որը կարող է պայթել առաջին իսկ լուրջ փորձության դեպքում»։

Բաց մի թողեք
Հաղթում է ոչ թե նա, ով բարձրաձայն պիտակավորում է մյուսներին, այլ ․․․
Ինչ են արել իրականում. մանրամասներ կանաչապատման ծրագրերից
Եթե ժողովրդի ըտրությունը յուրացրած մեկը չի ճանաչում Վեհափառին, ուրեմն նա գոյություն չունի՞