30/07/2026

EU – Armenia

Ընդամենը լուծումը ման է եկել – եկել ու չի գտել․ Արամ Քոչարյան

Ընդհանրապես գիտե՞ք, թե մեր բանակում զինվորներն ինչու են ինքնասպանություն գործում։

3 հիմնական պատճառ կա.

1) Խաղադրույքներ կատարելը, պարտքերի տակ ընկնելը,

2) Ընտանեկան ու անձնական պրոբլեմները քաղաքացիական կյանքում,

3) Մարտական դիրքում՝ ժամապահության ընթացքում քնելը։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ճեպազրույցից։ Նա նաև ասաց, որ ինքն է խնդիրը, որովհետև մինչև հիմա այս խնդիրների լուծումը չի գտել։

Այսինքն՝ ոչ թե չի լուծել, որովհետև քաղաքական մուտիտներ ու դավադրապաշտական թեզեր գծելով է զբաղված եղել, եկեղեցու «բարենորոգման» հարցերով է խառը եղել, օլիգարխներ «կզցնելով» է խառը եղել, այլ ընդամենը լուծումը ման է եկել-եկել ու չի գտել։

Հետո էլ կասեն, թե բա՝ «Նիկոլն ի՞նչ անի, կառավարություն կա, բան կա, ինստիտուտներ կան, ամեն ինչ էդ մարդու գլխին եք գցում»։ Էն է՝ ինքն իր բերանով ասում է, որ բոլորով էն հույսին ենք, որ ինքը վերջապես լուծում կգտնի։

Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից