Իրաքի արտաքին գործերի նախարարությունը «հարևան երկրներին» կոչ է արել հարգել արաբական հանրապետության ինքնիշխանությունը։ Հուլիսի լույս 29-ի գիշերը Իրաքում գործող «շիադավան միլիցիայի» մի քանի հենակետեր հարձակման են ենթարկվել։
Իսրայելական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ «իրականում թիրախավորվել են Իրանի հրամանին սպասող զինված կազմավորումների զորանոցները»։
Իրաքի ԱԳՆ-ն հարձակման ենթարկված ռազմական խմբավորումները անվանել է «երկրի անվտանգության մաս կազմող օրինական ստորաբաժանումներ»» Ենթադրաբար, «այդ համարձակ հարձակումը իրականացրել է Սաուդյան Արաբիան՝ ԱՄՆ աջակցությամբ»։
The Jerusalem Posti ռազմական մեկնաբանին հայտնի է դարձել, որ Իրաքում «առնվազն չորս-հինգ իրանցի զինվորական է սպանվել, այդ թվում՝ ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներից Հաբալ Փուրը։
Վերջինս, ըստ նույն աղբյուրի, Իրաքի «մի քանի նահանգներում Իրանին ենթակա ռազմական խմբավորումների գործողությունների գլխավոր կոորդինատորն» էր։ Ավելի վաղ իրանական կողմը հայտնել է Իրաքի տարածքում «քուրդ ահաբեկիչների դեմ հատուկ գործողության» մասին։ Իրանցի զինվորականները հայտնել են, որ «գրավվել է հինգ հենակետ, սահմանին ստեղծվել է բուֆերային գոտի»։
Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Իրանին «դիվանագիտական կարգավորման ևս մեկ հնարավորություն է ընձեռել», բայց ռազմական փորձագետները գտնում են, որ նա զգուշացել է տարածաշրջանի «դաշնակից երկրների դեմ Իրանի կտրուկ քայլերից»։
Իրաքում շիադավան «միլիցիայի» հենակետերի հրթիռակոճումը, երևի, Իրանը կօգտագործի որպես Պարսից ծոցի երկրներում ամերիկյան հենակետերը թիրախավորելու «օրինական առիթ»։
Իրաքի դեմ «սաուդցիների և ամերիկացիների համատեղ հարվածները» հաջորդել են թուրք-իրաքյան բանակցություններին։ Թուրքիան մտադրված է վերականգնել նախկին խողովակաշարերը և Իրաքից «օրական մեկ միլին բարել նավթ ստանալ»։
Թուրքիան նաև իրաքյան Բասրա նավահանգստից մինչև Ջեյհան «Զարգացման ճանապարհ» անվանված հաղորդուղի կառեցելու ծրագիր ունի՝ ի հակակշիռ Հնդկաստան-Հորդանան-Իսրայելի միջերկրածովյան նավահանգիստներ նախագշի։
Իսրայելական vesty կայքը, հղելով վարչապետ Նաթանյահուին «մոտ կանգնած աղբյուրներին», գրել է, որ նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը նա ԱՄՆ նախագահին «ցույց է տվել քարտեզ և պարզաբանել, որ Թուրքիան արդեն վերահսկում է Սիրիայի տարածքի հինգ տոկոսը, մինչդեռ իսրայելական ներկայությունը դրա համեմատ չնչին» է։
Իրանի դեմ պատերազմում ամերիկյան «պաուզան», ինչպես հասկացվում է Մերձավոր Արևելքից ստացվող տեղեկություններից և դրանց շուրջ մեկնաբանություններից, «տարածաշրջանային պատերազմի» սպառնալիքը չի հանում։
Ընդհակառակը, իրանա-ամերիկյան ռազմական հակամարտությունը կարող է տարածվել Պարսից ծոցի երկրներում։ Ըստ որոշ աղբյուրների, ԱՄՆ-ը քննարկում է նաև Իրանը «ներսից մասնատելու» տարբերակը։
Վերջին օրերին Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն սրված են։ Դա կարող է կապված լինել Իրանական Ատրպատականում «թուրք ազատագրական շարժման» մասին Իրանի հատուկ ծառայությունների մտահոգության հետ։

Բաց մի թողեք
«Խաղաղության խաչմերուկը» մոռացության է տրվել, մինչ Ալիևը խոսում է Նախիջևանի նոր կարգավիճակի մասին
Թրամփը կվերադառնա՞ Անքորիջի «ոգուն», և Պուտինը կընդոունի՞ այն
Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ սրելու նպատակ չունի