Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ:
Ի թիվս նախորդ բազմաթիվ դեպքերի՝ վերջին ցցուն դրվագներից են Ավետիք Չալաբյանի ապօրինի բանտարկությունը, Նարեկ Կարապետյանի դեմ կարված քրեական գործը և Լիպարիտ Դրմեյանի դեմ պատվիրված հետապնդումը: Դե իսկ Գագիկ Ծառուկյանի բեմադրված ձերբակալությունն էլ ոչ միայն իրավական ու քաղաքական, այլև՝ լրացուցիչ բարոյական սահմաններ է անցել:
Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները՝ Հայաստանը օրեցօր գլորելով ավտորիտարիզմի անդունդը՝ ի հակառակ իր «ժողովրդավարական երդումների»:
Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է:
Գրել է Արտակ Բեգլարյանը

Բաց մի թողեք
Արցախի կորստի պատասխանն ո՞վ պետք է տա․ Արթուր Սարգսյան
Երբ կայսրը փորձում էր քաղաքական հաշվեհարդար տեսնել եկեղեցու հովվապետի հետ
Իրականության հետ կապ չունեցող հայտարարություն