Մոսկվայում ձերբակալվել է «ԷՖԿՈ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր բաժնետեր Վալերի Կուստովը, որը մեղադրվում է խոշոր չափի խարդախության մեջ։
Կուստովի հետ միասին ձերբակալվել է նաև «ԷՖԿՈ» խմբի գործադիր տնօրեն Եվգենի Լյաշենկոն։ Հետաքննիչները պահանջում են նրանց կալանավորել։ Այս գործով նախկինում հիշատակվել են «ԷՖԿՈ»-ի զարգացման փոխտնօրեն Եկատերինա Կուստովան և խմբի կառավարման ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Վլադիսլավ Ռոմանցևը։
Դատարանը երեկ նրանց նկատմամբ նախնական կալանք է նշանակել։ РБК-ի աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի իրավապ ուժերի պնդումները կապված են «Ապագայի տրանսպորտ» անօդաչու թռչող սարքերի նախագծի հետ։ Նույն հետաքննության շրջանակներում նախկինում ձերբակալվել է նախագծի գործադիր տնօրեն և Սամարայի մարզի նահանգապետի նախկին խորհրդական Յուրի Կոզարեկոն։
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության անօդաչու համակարգերի և ռոբոտաշինության վարչության պետի տեղակալ Ալլա Պոլովչենյան նույնպես նախնական կալանքի տակ է «Ապագայի տրանսպորտ» նախագծի հետ կապված հափշտակության մեղադրանքով։
Հավելենք, որ Վալերի Կուստովը զբաղեցնում է 144-րդ տեղը Forbes-ի 2026 թվականի ռուս միլիարդատերերի ցուցակում: Հրատարակությունը նրա կարողությունը գնահատում է 1.1 միլիարդ դոլար:


Բաց մի թողեք
Ուկրաինայի հարձակման թիրախում կրկին Wildberries-ի օբյեկտներն են եղել
Սենատը «կանաչ լույս» տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին
Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան