Կալիֆոռնիայի Միրամար ծովային հետևակի ավիաբազայում կործանվել է F-35B Lightning II կործանիչը։
Դրա մասին հայտնում է CNN-ը։
Ըստ ամենայնի, ինքնաթիռը ընկել է՝ չհասնելով թռիչքուղուն։
Արտադրողը F-35B-ն ներկայացնում է որպես «աշխարհի ամենաառաջադեմ ռեակտիվ կործանիչ»։ Այն կարող է վայրէջք կատարել ինչպես սովորական ինքնաթիռը, այնպես էլ ուղղահայաց՝ ինչպես ուղղաթիռը։
Ավելի քան 15 մետր երկարություն ունեցող ինքնաթիռն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ է։ Արտադրողի տվյալներով՝ յուրաքանչյուր ինքնաթիռի արժեքը մոտ 102 միլիոն դոլար է։

Բաց մի թողեք
Կիևի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը
ԱՄՆ նախագահին գործընթացի «մանրուքները չեն հուզում», նրան պետք է Կոնգերսի միջանկյալ ընտրությունները
Էրդողանի դեմ մահափորձի մասնակից է ձերբակալվել. Լուսանկար