Կալիֆոռնիայի Միրամար ծովային հետևակի ավիաբազայում կործանվել է F-35B Lightning II կործանիչը։
Դրա մասին հայտնում է CNN-ը։
Ըստ ամենայնի, ինքնաթիռը ընկել է՝ չհասնելով թռիչքուղուն։
Արտադրողը F-35B-ն ներկայացնում է որպես «աշխարհի ամենաառաջադեմ ռեակտիվ կործանիչ»։ Այն կարող է վայրէջք կատարել ինչպես սովորական ինքնաթիռը, այնպես էլ ուղղահայաց՝ ինչպես ուղղաթիռը։
Ավելի քան 15 մետր երկարություն ունեցող ինքնաթիռն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ է։ Արտադրողի տվյալներով՝ յուրաքանչյուր ինքնաթիռի արժեքը մոտ 102 միլիոն դոլար է։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի ցամաքային շրջափակումը․ «The Telegraph»
Իսպանիայի Սեուտա ներխուժած միգրանտների թիվը հասել է 60,000-ի, զոհերի թիվը՝ 34-ի. Լուսանկար
Թրամփը մերժել է Զելենսկու խնդրանքը