«Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի արդյունքներով Դոնի Ռոստովում բնակվող Կիլաֆյանների ընտանիքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ընտանիքներից մեկը։
Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Կիլաֆյաններն արժանացել են «Ավանդույթների պահապան ընտանիք» կոչմանը՝ Դոնի Ռոստովի հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու և ավագ սերնդի արժեքները երիտասարդներին փոխանցելու համար։
Գրիգոր և Ռոզա Կիլաֆյանները մեծացնում են իրենց որդիներին՝ Մելքոնին և Միքայելին, որոնք անվանակոչվել են իրենց պապիկների պատվին։
Գրիգոր Կիլաֆյանը, որը համայնքային ծառայող է, նվագում է հայկական ազգային երաժշտական գործիք՝ դհոլ, իսկ որդիներին սովորեցնում է հայկական հին ժողովրդական երգեր։ Վեցամյա Մելքոնն արդեն ելույթ է ունենում «Ծիծեռնակ» համույթում։



Բաց մի թողեք
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան. Լուսանկար
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ․ Լուսանկարներ