«12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա կալանավորվել է»,- այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքների ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։
Տղամարդը ձեռքով հպվել էր անչափահասի սեռական օրգանին, իսկ երեխայի դիմադրության ժամանակ սեղմել է նրա մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Բաց մի թողեք
«Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել. Լուսանկար
Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական վարույթն է մուտքագրվել դատարան
Մալիշկայի բնակիչները ահաբեկված են. 10 օր է՝ գիշերները դիմակավորված անհայտ անձը անհանգստացնում է ամբողջ գյուղին