Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի նախագահները Խորհրդատվական խորհրդի նիստի ավարտին ընդունել են «Չոլպան Աթայի հռչակագիր», որի տեքստը դեռեւս հրապարակված չէ։
2022թ․-ին Կենտրոնական Ասիայի երկրները 21-րդ դարում տարածաշրջանի զարգացման միասնական տեսլականի շրջանակներում ստորագրել են «Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին» պայմանագիր։
Անցյալ տարի Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանին հրավիրել են Խորհրդատվական խորհրդի նիստին, որը կայացել է Տաշքենդում։ Հուլիսի 31-ին կողմերը պայմանավորվել են, որ Խորհրդատվական խորհրդի արդեն պաշտոնական նիստը կգումարվի առաջիկա հոկտեմբերին՝ Թուրքմենստանում։
Կենտրոնական Ասիայի երկրներից Ղազախստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ են, Ղազախստանը և Ղրղըզստանը՝ ԵԱՏՄ-ի, իսկ Թուրքմենստանը «մշտական չեզոքություն» է հռչակել։
«Բարեկամության, բարիդրացիության եւ համագործակցության մասին» պայմանագիրը և «Չոլպան Աթայի հռչակագիրը» Կենտրոնական Ասիայի անվտանգության համակարգի մասին որևէ դրույթ չեն պարունակում։
Պայմանագրի իմաստով տարածաշրջանի երկրները հարգում են միմյանց ինքնիշխանությունը և պարտավորվում, որ իրենց տարածքը մյուսների դեմ չի օգտագործվի։
Տարածաշրջանի հինգ երկրներից չորսը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է՝ բացառությամբ Տաջիկստանի։ ԹՊԿ անդամ է նաև Ադրբեջանը, որ Թուրքիայի հետ կապված է ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագրով։
Թուրքիան ռազմավարական համագործակցության պայմանագիր ունի Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղըզստանի հետ։ Հուլիսի 31-ին Ադրբեջանը և Ղրղըզստանը ստորագրել են «Դաշնակցային ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիր։
Ըստ էության, Կենտրոնական Ասիա+Ադրբեջան «միասնական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածաշրջանը» առայժմ հռչակագրային մակարդակում կայանում է մի կողմից ՀԱՊԿ-ի, մյուս կողմից՝ Թուրքիա-Ադրբեջան-կենտրոնասիական թուրքախոս պետություններ ռազմավարական գործընկերության «հովանոցի» ներքո։
Պաշտոնական Մոսկվան, ռուսաստանյան մամուլը և փորձագիտական շրջանակները առայժմ Կենտրոնական Ասիա+Ադրբեջան «նոր տարածաշրջանի» կայացման միտումների և Ռուսաստանի հետ այդ «սուբյեկտի» հարաբերությունների մասին որևէ տեսակետ չեն արտահայտել։
Պետք է փաստել, որ Չոլպան Աթայի ոչ պաշտոնական գագաթաժողովին նախորդել է Օմսկում Պուտին – Տոկաև հանդիպումը, որից օրեր հետո կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը։
Արժե նաև հավելել, որ մինչ այդ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն պաշտոնական այց է կատարել Տաջիկստան և Ղրղըզստան, իսկ Ուզբելստանի և Թուրքմենստանի նախագահները՝ Թբիլիսի։
Մինչդեռ Հայաստան – Կենտրոնական Ասիայի երկրներ այդ մակարդակի հարաբերություններում «նորություններ չկան»։
Ղազախստանի նախագահ Տոկաևը մինչև տարեվերջ կայցելի՞ Երևան։

Բաց մի թողեք
Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան
Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան
Խաղի ամենահարմար ռեժիմը Նիկոլ Փաշինյանի համար