03/08/2026

EU – Armenia

Ձեր պատճառով բազմաթիվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան. այդ օրինակը մի բերեք․ Խամոյան

 9-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը՝ մեկնարկելով երկրորդ օրվա նիստը:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածի պահանջներով, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը քիչ առաջ անդրադառնալով Ռուբինյանի թեկնածությանը, մասնավորապես՝ նրա այն հիշատակմանը, որ 18 տարեկանը լրացրել է առանց հոր ներկայության, քանի որ վերջինս մարտի 1-ի իրադարձությունների գործով որոշ ժամանակ գտնվել է կալանքի տակ, Խամոյանը նշել է, որ այդ օրինակն օգտագործել պետք չէ։

Նրա խոսքով՝ Ռուբինյանը, որպես ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ և իշխանության ներկայացուցիչ, պետք է հաշվի առնի, որ բազմաթիվ երիտասարդներ ևս ծանր ճակատագրերի են բախվել երկրի պատմության ընթացքում։

«Մի բերեք էլ այս օրինակը, որովհետև դուք հավակնում եք ԱԺ նախագահի բարձր պաշտոնին և մի իշխանության ներկայացուցիչ եք, որի օրոք և պատճառով բազմաթվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան»,- ասել է նա:

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրության փակ քվեարկությանը։