Օգոստոսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13:40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Nissan», «Opel» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված դիզվառելիքի համար նախատեսված երկաթե բաքին, որն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոբուսին։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, հիվանդանոց տեղափոխվածի և տեղում բուժօգնություն ստացածի ինքնությունը և հնարավոր է՝ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։


Բաց մի թողեք
Նախագահի, վարչապետի, պատգամավորների, նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան
Հայերը` Ռուսաստանի, հնդիկները` Հայաստանի ճանապարհներն են ասֆալտապատում. Լուսանկար
Կա 4 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Լուսանկար